ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վիկտոր Կատվալյանը: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 26-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկել է նրա թեկնածության օգտին:
Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Աշխատում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Նա 5 մենագրության և 31 գիտական հոդվածի հեղինակ է, այդ թվում հեղինակել է «Ուղղագրական և կետադրական ուղեցույց», «Բաղադրյալ բառերի ուղղագրական բառարան», «Մեսրոպյան Է, Ե գրերի ուղղագրությունը և հնչյունական արժեքը», «Քավառա խանաք-չանաք», «Գիտելիքների նվազագույն պաշար (ժամանակակից հայոց լեզու)» աշխատությունները:









































