Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով անցած շաբաթ հարականջային թքագեղձի վիրահատության էր ենթարկվել, պատրաստվում է միանալ թիմին:
«Եթե Վիլանովայի բուժումը շարունակվի տնային պայմաններում ընթանալ նման արագությամբ, ապա հունվարի միջնամասում նա կմիանա թիմին»,- El Pais-ին տեղեկացրել է Վիլանովայի օգնականը:







































