ԱՄՆ-ը շարունակում է թուրքական կողմի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից Թուրքիայում «Ինջիրլըք» ռազմական բազայի օգտագործումը` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) խմբավորման դիրքերին հարվածելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստին:
«Ամերիկացի և թուրք պաշտոնատար անձինք շարունակում են քննարկել Թուրքիայում ռազմական բազաների հարցը»,- ասել է Էրնեստը:











































