«Աստղային պատերազմների» մի քանի հարյուր երկրպագու է միավորվել՝ մասնակցելու մասշտաբային տեսամարաթոնին, հայտնում է The Guardian-ը:
Ամեն հեղինակ նկարահանել է 15 վայրկյանանոց հոլովակ, որը ասքի 5-րդ էպիզոդի՝ «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված»-ի այս կամ այն տեսարանի պարոդիան է։
Տեսանյութը միավորել են երկժամանոց ֆիլմում:
Ժապավենը բաղկացած է 500 մասից: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում «Աստղային պատերազմների» պաշտոնական ալիքում:
Մարաթոնի նախաձեռնողն է վեբ ծրագրավորող Քեյսի Պյուն:










































