Տաքարյուն բնավորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: Բացասական զգացմունքները արտահայտելը կյանքն ավելացնում է 2 տարով: Նման եզրակացության են եկել Գերմանիայի Յենայի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 6000 հիվանդի: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հուզմունքը զսպելու և չարտահայտելու դեպքում սրտի աշխատանքն արագանում է:
Հետազոտողների կարծիքով՝ դա է պատճառը, որ տաքարյուն իտալացիներն ու իսպանացիները մոտ երկու տարով երկար են ապրում անգլիացիներից: Ինքնամփոփ լինելը բացասաբար է ազդում ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Զգացմունքներն արտահայտելը երկարատև կյանքի և ամուր առողջության գրավական են:











































