Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մերժել է Իրանի զորքերը Սիրիայից դուրս բերելու Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի կոչը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենակարևոր պետությունն է ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված տարածաշրջանում: Իրանն օգնում է իրաքյան և սիրիական կառավարություններին և ժողովուրդներին միջազգային կանոնների ասհմաններում պայքարել ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Աբդոլլահիանը:
«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել տարածաշրջանի թշնամիների դավադրություններին… և դրական դեր խաղալ»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալն ասել էր, որ եթե Իրանն ուզում է մասնակցել Սիրիայոմ հարցի լուծմանը, պետք է իր զորքերը դուրս բերի այդ երկրից:










































