Երկրորդ միջին քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը (26-0-0, 14 KO) հայտարարել է, որ գերմիջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Կարլ Ֆրոչը (30-2-0, 21 КО) վախենում է իր դեմ մենամարտից և որպես արդարացում օգտագործում է Միկել Կեսլերի (45-2-0, 34 КО) դեմ ռևանշ-հանդիպումը: Նշենք, որ Կեսլերին է պատկանում երկրորդ միջին քաշային կարգի WBC Silver տիտղոսը:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ֆրոչը, քանի որ պարզ է՝ նա խուսափում է իմ դեմ մենամարտից՝ արդարանալով Կեսլերի դեմ հանդիպումով: Կարլը ցանկանում է ուժերը չափել ավելի թույլ մրցակցի՝ Միկելի հետ»,- Ուորդին մեջբերում է Boxingscene-ն:










































