ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել են Թուրքիայի տարածք սիրիական Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքից, որտեղ շարունակվում են զինյալների և քուրդ աշխարհազորայինների միջև դաժան մարտերը: Այս մասին երեքշաբթի օրը գրում է թուրքական Milliyet թերթը:
Մասնավորապես, ԴԱԻՇ-ի 2 զինյալ նկատվել են թուրք-սիրիական սահմանի ականապատ տարածքում:
Դա առաջին դեպքն է, երբ ԴԱԻՇ-ի զինյալները բացահայտ կերպով հատում են թուրքական սահմանը:
Թե ինչպես են Թուրքիայի զինված ուժերը արձագանքել կատարվածին՝ չի հաղորդվում:











































