Apple ընկերությունը 50 մլն դոլարի չափով տուգանք է սահմանել իր գործընկերների համար՝ մինչ ներկայացումը իր նոր արտադրանքների տվյալների արտահոսքի համար: Այս մասին ասվում է փաստաթղթերում, որոնք բացահայտել է կոմպոնենտների մատակարար GT Advanced-ը սնանկության գործընթացի շրջանակում:
GT Advanced-ն արտադրում էր շափյուղայից ապակի, որն Apple-ն օգտագործում էր iPhone-ի տեսախցիկում ու մատնահետքերի սենսորում:
Լուրերի համաձայն, որոնք արդյունքում չեն արդարացել, Apple-ը մտադիր էր նոր սերնդի iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոնները հագեցնել շափյուղյա ապակուց դիսփլեյներով: Սակայն սեպտեմբերին՝ պաշտոնական շնորհանդեսից հետո, որտեղ Apple-ը ցուցադրեց նոր iPhone-ն առանց շափյուղայի ապակու, GT Advanced-ի բաժնետոմսերը կտրուկ ընկան, իսկ 1 ամիս անց ընկերությունը սնանկության հայց ներկայացրեց:
Որպես կանոն, Apple-ն իր պայմանագրերը մատակարարների հետ գաղտնի է պահում: Սակայն հայտից հայտնի է դառնում, որ GT Advanced-ի հետ պայմանագրում ընկերությունը ներառել էր կետ, համաձայն որի՝ Apple-ի արտադրանքների մասին, մինչ դրանք պաշտոնապես ներկայացնելը, ցանկացած արտահոսքի համար սահմանվում է 50 մլն դոլարի չափով տուգանք:











































