Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ա. Նռանյան. Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան փորձելու են խեղդել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծը

«Գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում են, կյանքը տեղում չի մնում: Նոր սերնդի ատոմակայաններ կառուցելիս հաշվի են առնվում անցած փորձը և գործողների սխալները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ անվտանգ կլինի մեր նոր ատոմակայանը, որը փոխարինելու է գործողին:

«Հայկական նոր ատոմակայանը լինելու է նոր սերնդի ատոմակայան, որն իր անվտանգության մակարդակով անհամեմատ գերազանցելու է տարիներ առաջ կառուցված և ներկայումս շահագործվող ատոմակայաններին:
Նման կառույցի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել Հայաստանի հետագա զարգացման և հզորացման գործում: Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը ճիգեր է գործադրում Իրանում ատոմային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելու համար, Թուրքիան ամեն գնով փորձում է Ռուսաստանի Դաշնությանը ներգրավել իրենց երկրի առաջին ատոմակայանի կառուցմանը, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը պարզապես կերազեին ունենալ իրենց երկրում այդպիսի հզոր հաստատություն, ինչպիսին է ատոմակայանը:

Այսինքն՝ տարածաշրջանում որևէ պետություն առայժմ չի տիրապետում այդպիսի հզորության, իսկ ոմանք այդպես էլ երբեք այն չեն ունենա: ԱԷԿ-ի շահագործումը նոր մակարդակի վրա է բարձրացնում երկրի հեղինակությունն ու անվտանգության մակարդակը»,- ասաց Ա. Նռանյանը: Նրա խոսքով` հասկանալի է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ներկայիս ճգնաժամը կրկին ակտիվացնելու է խոսակցությունները թե՛ երկրի ներսում, թե՛ հարևանների մեջ:

«Առաջին դեպքում մենք ունենալու ենք զգացական մոտեցում` մեր քաղաքացիների մտահոգությունն ու անհանգստությունը հասկանալի է: Երկրորդի դեպքում հստակ է` Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան փորձելու են խեղդել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծը միայն մեկ պարզ պատճառով` նրանք չունեն ատոմակայան և, երազելով ունենալ նման կառույց, կցանկանան զրկել Հայաստանը այդպիսի գործոնից:

Եվ պետք է հստակ գիտակցել, որ առանց ատոմակայանի, առանց մեր էներգետիկ անվտանգության խնդրի լուծման, մեր հարևանները շատ արագ կխեղդեն մեր անկախ պետությունը:

Հարգելով մտավախություն ունեցող մեր հայրենակիցներին, ուզում եմ հիշեցնել մեր ոչ այնքան վաղ անցյալը` մի անգամ արդեն փակել էինք ատոմակայանը…»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում