Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր լրանում է Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի հայտարարագրման ժամկետը: Ոչ վաղ անցյալում Forbes պարբերականը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը, որում ընդգրկվել էին մեկ միլիարդ դոլարից ավելի արժողությամբ ունեցվածքի տեր քաղաքական գործիչները:
Բիձինա Իվանիշվիլին այդ ցուցակում գրավել էր երրորդ տեղը՝ առաջ անցնելով Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիից: Վրաստանի վարչապետին գերազանցում են միայն Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը: Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում ընդգրկվել էր 16 մարդ:
Վերջին տվյալներով՝ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվում է 6.5 միլիարդ դոլար:








































