Բոսնիա և Հերցեգովինայի յուրաքանչյուրի էթնիկ խմբից 3 ղեկավարների ընտրություններում հաղթել են ազգայնականները: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը:
Նշենք, որ երկիրը ղեկավարում են 3 խոշոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ՝ բոսնիացիների, խորվաթների և սերբերի:
Տեղի ունեցած ընտրություններում բոսնիական հատվածն ընտրել է ազգայնական Բակիր Իզետբեկովիչին, իսկ խորվաթականը` Դրագան Կովիչին: Սերբերի ներկայացուցիչը կընտրվի երկրորդ փուլում, սակայն երկու թեկնածուներն էլ ազգայնականների ներկայացուցիչներ են:








































