Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը և կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան այսօր մարզվել են ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ռաֆինյան վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել սեպտեմբերի 17-ին, երբ «Բարսելոնա»-ն ՉԼ-ի շրջանակներում հանդես էր գալիս կիպրոսական ԱՊՈԵԼ-ի դեմ:
Տոմաս Վերմալենը դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել կատալոնական ակումբի կազմում:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ն հոկտեմբերի 18-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում կմրցի «Էյբար»-ի հետ:







































