Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՄԻԵԴ-ի վճիռները պետք է ազդեն մեր դատարանների վրա. մամուլ

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Դեմ առ դեմ» բանավիճում են ՀՀ դատաիրավական համակարգի վրա ՄԻԵԴ կայացրած վճիռների ազդեցության շուրջ: Բանավեճն ամբողջությամբ կարելի է դիտել aravot.am-ում: «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

«Առավոտ» Պարոն Մելիքյան, ՀՀ քրեական օրենսգիրքը պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնասի համար բավականին խիստ պատժաչափ է նախատեսում: Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու հրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված 43 վճիռների արդյունքում ՀՀ պետական բյուջեից պետք է փոխհատուցվի շուրջ 550 հազար եվրո գումար: Ասել է թե՝ ՀՀ դատաիրավական համակարգի թերի աշխատանքի արդյունքում պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս դեպքում ո՞վ է պատասխանատուն:

Ռուբեն Մելիքյան- Այս հարցը շատ կարևոր է. առաջին հայացքից պարզ սիլոգիզմ ենք կազմում, որ պետությանը հասցվել է որոշակի չափի վնաս, որովհետև հարկատուների հաշվին կատարվում է եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարում, և դա մենք անմիջականորեն համարում ենք կոնկրետ իրավակիրառոցների սխալի արդյունք ու հետևություն ենք անում, որ այստեղ պետք է անպայման քրեական պատասխանատվության մասին խոսք գնա: Սա շատ տարածված մտայնություն է, և ինչ-որ տեղ իրավաբանությանը շատ մոտ չկանգնած մարդկանց համար հասկանալի է, որ այդպես կմտածեն: Սակայն այստեղ մի քանի նրբություններ կան: Նախ՝ մենք երբեք չենք կարող վստահաբար ասել, որ այն կոնկրետ գործը, որը մենք փորձում ենք դիտարկել, այդտեղ մենք ունենք հնչ-որ դիտավորություն, որը տեղի է ունեցել կոնկրետ իրավակիրառողների կողմից: Օրինակ՝ 2011թ. հուլիսին ՄԻԵԴ-ը սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը խղճի ազատության վերաբերյալ հարցերով: Եթե մինչ այդ ՄԻԵԴ-ը սահմանում էր, որ այլընտրանքային զինվորական ծառայության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների շարքից դուրս է, այսինքն՝ որևէ պետություն պարտավոր չէ այլընտրանքային զինվորական ծառայության համակարգ ձևավորել, ապա 2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գործով ՄԻԵԴ-ը սկզբունքորեն փոխեց իր ղիրքորոշումը և ասաց, որ այսուհետ իմացեք, որ սա ևս մարդու իրավունքների մեջ է: Եղել    են մարդիկ, որոնք դատապարտվել են զինվորական ծառայությունից խուսափելու համար, և մենք այսօր էլ քրօր-ում ունենք զինվորական ծառայությունից խուսափելու համար հոդված: Հիմա՝ այստեղ արդյոք մենք գործ ունենք կոնկրետ այն դատավորների, կամ կոնկրետ այն իրավապահ մարմինների կողմից չարամտության կամ պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնասի՞ հետ, եթե նրանք կիրառել են ՀՀ օրենսդրությունը: Կարծում եմ՝ ոչ: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ այն բոլոր փոխհատուցման գումարները, որ մեր պետությունը վճարել է, դրանք կոնկրետ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պետությանը հասցված վնասի արդյունք են:

«Առավոտ»- Չասենք՝ բոլոր, գործերը, բայց բացառո՞ւմ եք, որ կան բազմաթիվ գործեր, որոնցով սխալ վճիռներ են կայացվել հենց դիտավորության արդյունքում:

Ռ. Մ.- Ես չեմ ասում, որ որևէ բան բացառում եմ: Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, ես կարող եմ նաև օրինակներ բերել, երբ ուղղակի մեկնաբանության խնդիր է. մեր դատարանները որևէ դրույթ իրենց իրավասություններից ելնելով մեկնաբանել են մի կերպ, սակայն Եվրոպական դատարանի դատավորները գտել են, որ այդ մեկնաբանությունը ճիշտ չէ:

Էդմոն Մարուքյան- Կան գործեր, որտեղ դատավորի մեղքը կարող է այդքան էլ չլինել՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ պահին օրենսդրությունն ու իրավակիրառական պրակտիկան այդպիսին էին: Բայց ունենք դեպքեր, որ հստակ մեղադրանքներ կան, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի և այլ իրացման գոտիների հետ կապված, երբ դատարանի վճիռներով մարդկանց իրենց սեփականության իրավունքից, իրենց գույքից զրկել են, և ամբողջ եռաստիճան դատական համակարգն անցնելով՝ այս մարդիկ որևէ հաջողության չեն հասել: Հիմա այդ գործերը ՄԻԵԴ- ում են, կան գործեր, որոնք բարեկամական կարգավորման արդյունքում են լուծվել, և էլի մեծ գումարներ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դուրս եկել, կան գործեր, որոնք ընդդեմ ՀՀ որոշումների արդյունք են, և սրա հետ կապված արդեն ունենք հստակ, կոնկրետ մեղադրանքներ, որոնց հիման վրա արդեն կարելի է քրեական գործի նյութեր նախապատրաստել գոնե և սկսել քննել: Օրինակ՝ սփյուռքահայ մի գործարար հրապարակավ մեղադրում է, թե ինչպես, ինչ ձևերով է դատավորներին կաշառելով ստացել իրեն ցանկալի վճիռները, որոնց համաձայն՝ մարդիկ պետք է վտարվեին և նրանց տարածքները պետք է իրացվեին: Այսինքն՝ այս առումով անպայման պետք է քննություն տարվեր, և եթե պատասխանատուներ կային, նախ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, և այդտեղ կարող էր լուծվել նաև ռեգրեսիկ հայցի խնդիրը՝ պետությանը տրված վնասը հետ բերելու առումով: Բացի այդ՝ հիշենք Միշա Հարությունյանի գործը, որտեղ դատավորը վճռում գրել էր, որ ապացույցներից մեկը ձեռք է բերվել բռնությունների միջոցով: Հիմա՝ մենք չենք կարող որևէ կերպ արդարացնել այս դատավորին և ասել, որ իրավակիրառական պրակտիկան կամ օրենսդրությունն էր այդպիսին: Գիտեք, որ խոշտանգումներն այն իրավունքներից մեկն են, որը որևէ կերպ, անգամ պատերազմական պայմաններում չեն կարող խախտվել և սահմանափակվել: Բայց այո, դատավորը հիմա աշխատում է, նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում