Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով «Իզվեստիա»-ին, Մոսկվայի «Դինամո»-ն հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևի նկատմամբ:
«ԲԿՄԱ»-ից ու «Զենիթ»-ից հետո «Դինամո»-ն երրորդ ռուսական ակումբն է, որ հետաքրքրվել է նրանով: Ակումբում, սակայն, հրաժարվում են կոնկրետ մեկնաբանություններ տալ:
Այս տարի իսպանական Սեգունդայում հանդես եկող «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի կազմում Չերիշև հանդես է եկել 16 խաղերում՝ դառնալով 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերը գնահատվում է 4 մլն եվրո:





































