Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի ապագան շարունակում է մնալ անորոշ:
Ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել իր ներկայիս ակումբում, բայց վստահ չէ իրադարձությունների նման զարգացմանը:
Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Չելսի»-ն: Ալվեսն անգլիական ակումբներից պահանջում է 320.000 եվրո շաբաթական աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Արդյունքում՝ «Յունայթեդ»-ը հրաժարվել է նրա տրանսֆերի ձեռքբերման մտքից, նույնիսկ եթե ֆուտբոլիստը զիջումների գնա: «Չելսի»-ն ու «Սիթի»-ն շարունակում են պայքարել:
Ալվեսի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.:







































