Anonymous խմբավորման ցանցահենները հարյուրավոր տվյալներ են հրապարակել Չինաստանի կառավարական կայքերից՝ գրում է South China Morning Post-ը: Ներկայումս խմբավորման զոհ է դարձել 2 ռեսուրս՝ Չժեցզյան նահանգի ազատ առևտրի գոտու պորտալը և նույն նահանգի Չանսին համայնքի ղեկավարությանը պատկանող՝ աշխատանքի որոնման պորտալը:
Anonymous-ի ներկայացուցիչները հրապարակել են հարյուրավոր հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ, ինչպես նաև անհատական IP-հասցեներ ու անուններ:
Ներկայումս պարզ չէ՝ ինչու են խմբավորման թիրախ դարձել հենց այդ 2 ռեսուրսները:
Ավելի վաղ Anonymous-ի ցանցահենները հայտարարել էին, որ «անսացել են» Հոնկոնգում բողոքողների օգնության խնդրանքներին:











































