Սեպտեմբերի կեսին Ռիգայի փողոցներում հնարավոր էր տեսնել տարօրինակ հեծանվորդների, որոնք հեծանիվ էին վարում դրանց վրա հագցված հսկայական կարկասներով:
Դրանք «Մեկ օր առանց ավտոմեքենայի» ակցիայի մասնակիցներն էին, որոնք ցույց էին տալիս, թե որքան քիչ տեղ է հարկավոր հեծանվորդին՝ ի տարբերություն մեքենայի, գրում է kulturologia.ru-ն:
Դա լատվիական Divrintenis փաստաբանների խումբն էր՝ Վիեստուրս Սիլենիկսի գլխավորությամբ:
Նրանց է պատկանում հեծանիվներին բամբուկե կարկասներ ամրացնելու գաղափարը:















































