Տարիքն առած հայրերի մոտ ԴՆԹ-ի ավելի շատ սխալներ են հայտնաբերվում, քան երիտասարդ հայրերի: Տարիքի հետ տղամարդիկ ավելի են հակված գենետիկ մուտացիաներն իրենց երեխաներին փոխանցելու: Արդյունքում այս ուղղությունը դարձել է մարդու զարգացման գլխավոր շարժիչ ուժը: Հենց դա կարող է բացատրել, թե ինչու են այժմ երեխաներն ավելի շատ տառապում աուտիզմով:
Հայտնաբերվել է, որ ինչքան մեծ է հոր տարիքը, այնքան շատ են նրա սերմնահեղուկում մուտացիաները: Գիտնականները հաշվարկել են, որ 70-ամյա հայրն ութ անգամ ավելի շատ է մուտացիաներ փոխանցում, քան 20-ամյա հայրը: Իսկ հայրերից երեխաներին չորս անգամ ավելի շատ է մուտացիաներ փոխանցվում, քան մայրերից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր ժամանակներում հայրերի միջին տարիքը աճում է, որն էլ հանգեցնում է հիվանդ երեխաների ավելացմանը: Սակայն կա նաև ավելի հաճելի նորություն. ոչ բոլոր մուտացիաներն են վտանգավոր, անգամ կան այնպիսիները, որոնք նույնիսկ օգտակար են մարդու զարգացման համար:










































