Հայտնի աստղ, հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը կրկին բամբասանքների կենտրոնում է: Այս անգամ, ըստ Style.news–ի, արևմտյան մամուլում են լուրեր պտտվում նրա հղիության մասին:
Ինչպես հաղորդում է Opposing views-ը, լրագրողները նկատել են, որ Քարդաշյանը վերջերս մի փոքր գիրացել է` հատկապես գոտկատեղի հատվածում, ինչպես նաև հրաժարվել է ոգելից խմիչքից:
Բացի այդ, Քիմի փեսացու Քանյե Ուեսթը տուն է փնտրում, որտեղ կկարողանա Քիմի հետ ընտանիք կազմել:
Քիմ Քարդաշյանն ինքը չի մեկնաբանում իրավիճակը, սակայն նա մեկ ագամ չէ, որ հայտարարել է, թե երազում է երեխայի մասին:










































