Հոկտեմբերի 26-ից մինչև այսօր Վրաստանի Գլխավոր դատախազությունում աշխատանքի է անցել 145 նոր աշխատակից։ Այս մասին ասօր հայտնել է գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին։
Նա այդ օրվանից է նշանակվել նոր պաշտոնին։ Նրա հետ նոր աշատանքի են անցել 99 դատախազ, 29 քննիչ և 18 այլ աշխատակից։
Կբանիշվիլիի խոսքերով՝ 44 դատախազ և քննիչ դատախազության համակարգ են անցել փաստաբանական կորպուսից։ Տեղի են ունեցել կադրային մաքրումներ, աշխատանքից ազատվել է դատախազության 46 աշխատակից։
Ըստ գլխավոր դատախազի տեղեկատվության՝ երկրում աշխատում են 393 դատախազ և 72 քննիչ։











































