Այսօր վաճառքի է հանվել Գինեսի ռեկորդների գրքի 60-րդ հրատարակությունը: Գիրքը լրացվել է նոր անսովոր ձեռքբերումներ ունեցող մարդկանց անուններով: art-on.ru-ն ներկայացնում է նոր ռեկորդները:

2 թաթերի վրա ամենաարագ ընթացող շունը: Ջիֆ անունով պոմերանյան շպիցը 10 մետրը հետևի թաթերի վրա անցնում է 656 վայրկյանում ու 5 մետրը դիմացի թաթերի վրա՝ 7.76 վայրկյանում:

Գոլֆի ամենամեծ մականը՝ 4 մետր 39 սմ:

Ջեյմս Բոնդի ամենամոլի երկրպագուն ապրում է Անգլիայի Լանկաշիր դքսությունում: 47-ամյա Նիկ Բենեթը գործակալ 007-ի հետ կապված՝ 12 463 իրից բաղկացած հավաքածու ունի:

Ճապոնուհի Ակիկո Օբատան սննդի պլաստիկե տարաների ամենամեծ հավաքածուն ունի:

Աշխարհում ամենափոքր թրեյլերը պատկանում է լոնդոնցի Յաննիկ Ռիդին՝ այն ունի 2 մ 39 սմ երկարություն, 1 մ 53 սմ բարձրություն և 79 սմ լայնություն:

Տնային կատվի ամենաերկար ցատկը գրանցվել է Տեխասում՝ 1 մ 83 սմ:

29-ամյա Նենսի Զիֆքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ոտքերի օգնությամբ աղեղից արձակած ամենաերկար կրակոցի համար: Նա 24 սմ թիրախին դիպել է 6 մ 10 սմ հեռավորությունից։

Մարավա անունով աղջիկը ամենաարագ կինն է, որը 100 մետրը չմուշկներով անցել է բարձրակրունկ կոշիկներ հագած: Նա դա կարողացել է անել 26 վայրկյանում:

Զևս ու Մորգան անունով շները ամենախոշոր շներն են աշխարհում: Զևսի բարձրությունը 111,8 սմ է, Մորգանինը՝ 98,15սմ:

Աշխարհում ամենամեծ կիթառն ունի 13մ 30 սմ երկարություն։

Դիսկոտեկի համար ամենամեծ գնդակն աշխարհում ունի 10.33 մետր շառավիղ:

Երգում ամենաշատ բառերը: Ամերիկացի ռեփեր Էմինեմի Rap God երգում կա 1 560 բառ՝ 6 րոպե 4 վայրկյանում:

Ամենացածրահասակ կատուն, որն ունի 13 սմ:

Աշխարհում կոմիքսների ամենամեծ հավաքածուն: Բոբը սկսել է հավաքել 8 տարեկանից: Հիմա նա 52 տարեկան է, և նրա հավաքածուում կա 94 268 կոմիքս: Այն կշռում է մոտավորապես 8.3 տոննա:

Մորուքը պահում է ամենամեծ քաշով բեռը՝ 63.80 կգ:

Աշխարհի ամենահայտնի թիավարողներից մեկը՝ Սայմոն Չոկը, որը 6 անգամ հատել է Ատլանտյան օվկիանոս ու 2 անգամ Հնդկականը:

2015թ Ամենահայհոյախառն ֆիլմը Մարտին Սկորսեզեի <Գայլը Ուոլ սթրիթից ֆիլմն է>: Դրանում կա 687 վիրավորական արտահայտություն՝ միջինը 3.81 րոպեում:

Ամենաբարձրահասակ դեռահասը Բրոկ Բրաունն է: Տղան ծնվել է 1997 թ ապրիլի 15-ին: 2014 թ ապրիլին նրա հասակւը կազմում էր ավելի քան 2 մ 17 սմ:











































