Անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը խոսել է Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիի՝ թիմում ունեցած դերի մասին,
«Ռունին իսկական առաջատար է: Նա հանդերձարանում ավելի մեծ դեր ուներ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ թիմի ավագը Ստիվեն Ջերարդն էր: Սա ֆանտաստիկ է, քանի որ նա ընդամենը 29 տարեկան է: Միանշանակ համաձայն եմ, որ Ռունին արժանի է հավաքականի կազմում 100 խաղ անցկացնելուն:
Ռունին միակն է այս կազմում, որ հավաքականում խաղում է շուրջ 10 տարի: Նա հանդես է եկել Լեմպարդի ու Ջերարդի հետ միասին: Կարելի է ասել, որ նա մեզ համար հոր պես է»-,ասել է Ուիլշիրը:







































