Մոդել Ժիզել Բունդխենը այս տարվա մայիսին դարձել է լեգենդար Chanel No. 5 օծանելիքի դեմքը: Այդ լուրի հրապարակումից մի քանի օր անց նրան նկատել են Նյու Յորքում նկարահանման ընթացքում: Եվ մենք նոր կարող ենք գնահատել բրազիլուհու աշխատանքի առաջին կադրերը, որի ռեժիսոր է դարձել Բազ Լուրմանը: Հիշեցնենք, որ հենց նա էր 2004 թ. համանուն ֆիլմ նկարահանել Նիքոլ Քիդմանի հետ, որի բյուջեն կազմել էր 42 մլն դոլար:

Մի քանի օր առաջ 34-ամյա Բունդխենը Instagram-ում առաջին լուսանկարն էր հրապարակել, որտեղ նա երկնագույն հիդրոկոստյումով էր, իսկ թևի տակ Chanel-ի տարբերանշանով սերֆինգի տախտակ է: Երեկ Ժիզելը տեղադրել է երկրորդ լուսանկարը, որն իրականացվել է նույն ոճի մեջ, ինչ Քիդմանի մասնակցությամբ գովազդը:

«Chanel No. 5-ի դեմք դառնալը մեծ պատիվ է: Ռեժիսոր Բազ Լուրմանի հետ աշխատանքը շատ մեծ փորձ է»,- ասել է մոդելը:










































