Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի ու «Արսենալ»-ի հետ խաղում Արսեն Վենեգրի հետ ունեցած միջադեպի մասին.
«Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստ է, իսկական գոլային մեքենա: Նա կարծես Զինեդին Զիդանը լինի: Այդպիսի ֆուտբոլիստներ այլևս չեն լինի: Մենք, պարզապես, պետք է վայելենք Ռոնալդուի խաղը:
Վենգերի հետ միջադե՞պը: Թույլ տվեք, որ չխոսեմ այդ մասին: Չեմ ցանկանում մեկնաբանել այն, ինչը ձեր աչքերով տեսաք»-,ասել է Մոուրինյոն:








































