«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին հարձակվող Քելվին Էտուհուն դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման:
Նա Մանչեսթրում գտնվող բար կազինոյում կռվել է անծանոթ այցելուներից մեկի հետ: Ֆուտբոլիստն այցելուին գցել է գետնին և ոտքով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին` կոտրելով վերջինիս ծնոտը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն հինգշաբթի օրը խզել է Էտուհուի հետ պայմանագիրը:







































