Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իսպանացի ֆուտբոլիստը:
Խոսքը վերաբերում է Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ադրիան Լոպեսին: Sunday Express-ի տեղեկացմամբ՝ «զինագործները» բանակցում են մադրիդյան թիմի հետ, ավելին՝ արդեն առաջարկել են 13.5 միլիոն եվրո՝ Լոպեսի տրանսֆերի գնման համար:








































