Saturday, 20 06 2026
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Խուլիգանության համար դատապարտված հայրը արտասվեց այն մտքից, որ իր զինվոր որդին կիմանա իր ազատազրկման մասին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արսեն Մատինյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

41-ամյա Արսենը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով: Գործում առանձնապես գաղտնի պահելու ոչինչ չկա, ամբաստանյալի անուն-ազգանունը փոխված ներկայացնելու պատճառը վերաքննիչ դատարանում նրա զգացմունքային ելույթն է:

Ըստ դատական ակտի՝ 2013թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում Արսենը իր մեքենայով երթևեկել է, հանդիպել մի ծանոթի, մեքենան կանգնեցրել է ճանապարհին ու զրույցի բռնվել ծանոթի հետ:
Այդ պահին զինծառայողներին տեղափոխող մեքենայի վարորդը ձայնային ազդանշան է տվել՝ ճանապարհը բացելու պահանջով:

Արսենը վեճի է բռնվել այդ վարորդի հետ, հայհոյել, ձեռքերով հարվածել նրան: Անտեսել է խուլիգանությունը խափանելու փորձեր անող մեկ այլ զինծառայողի հորդորները, նրան էլ է դիմադրել, հարվածներ հասցրել:

Արսենի պահվածքը ստիպել է, որ զինվորներ տեղափոխող մեքենայի վարորդը փախչի ու թաքնվի մոտակա զորամասի տարածքում:

Զորամասի շտաբի պետն է դուրս եկել՝ Արսենին կարգի հրավիրելու: Սակայն խմիչքը այլ բան է «թելադրել» Արսենին: Նա շարունակել է հայհոյել, գլխով մեկ անգամ հարվածել է շտաբի պետի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Այս ամբողջ խուլիգանությունը, ըստ դատական ակտի, տևել է մոտ տասնհինգ րոպե:

«Ինքնարտահայտվելու» հանցավոր տասնհինգ րոպեի համար մոտ մեկ տարի քննությունների ենթարկվող Արսեն Մատինյանը նախաքննության ժամանակ և ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:
Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Որպես հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Որպես մեղմացնող հանգամանք՝ Արսենի խնամքին մեկ անչափահաս որդու առկայությունը:

Որպես բնութագրող հանգամանքներ՝ հաշվի են առնվել ամբաստանյալի դրական բնութագիրը, ընտանիքի միակ կերակրող լինելը, քաղաքապետի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու վերաբերյալ:

Դատարանը հաշվի է առել նաև այն, որ տուժողները հաշտվել են ամբաստանյալի հետ, նրանից պահանջ չեն ունեցել, խնդրել են մեղմ պատժել:

Դատարանը, այնուամենայնիվ, որոշել է, որ Արսեն Մատինյանի արարքին համաչափ պատիժ կարող է լինել հոդվածի մասերի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը՝ ազատազրկումը:

Արսեն Մատինյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար և դատապարտվել 3 ամիս ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Մեղադրողը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց իր բողոքը, միջնորդեց խստացնել Արսենի պատիժը և նրան դատապարտել 1 տարի ազատազրկման:

Մեղադրողը նշեց, որ Արսենի արարքը հանրային մեծ վտանգավորություն ունի: Նա հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, խափանել է ճանապարհի երթևեկությունը, խուլիգանություն է արել՝ իրեն կարգի հրավիրողների հորդորներին չենթարկվելով, անտեսելով շրջակայքում գտնվող մարդկանց ներկայությունը, բռնություն գործադրելով ու զորամասի շտաբի պետի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելով:

Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել Արսենի շահերի պաշտպանը: Արսենը հայտնեց, թե պաշտպանը գտնվում է հիվանդանոցում: Միաժամանակ խնդրեց գործը քննել պաշտպանի բացակայությամբ՝ ասելով, որ Սյունիքից Երևան հասնելը իր համար նյութապես դժվար է:

Ամբաստանյալն ասաց, թե կփորձի ինքը պաշտպանել իրեն:
Սակայն վերաքննիչ բողոքը ներկայացնելու առաջին իսկ պահից Արսենի ձայնը խզվեց հուզմունքից:

Նա ասաց, թե ինքը հանցագործ չէ, ընդունում է, որ կատարել է հանցավոր արարք, դրա համար անկեղծորեն զղջում է. «Չմտածեք, թե դերասանություն եմ անում, ես իրոք ինձ շատ մեղավոր եմ համարում ու խորապես զղջում եմ: Դեպքից անմիջապես հետո եմ հասկացել իմ սխալը, գտել եմ տուժողներին, խոսել ենք, հասկացել ենք իրար, հաշտվել ենք… Ես էն մարդը չեմ, որ նման արարքի համար կանգնեի դատարանի առաջ… Ինձ մատով են ցույց տվել, միշտ օրինակելի եմ եղել, օրենքը հարգող ու կատարող… Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս դեպքի պահին… Կա մի հանգամանք, որն առաջին ատյանում չեմ հիշատակել…»:

Այդ հանգամանքը ներկայացնելուց առաջ պնդակազմ տղամարդու ձայնը բոլորովին խզվեց, նրա խոշոր աչքերից արցունքներ թափվեցին. «Ես անկախ ինձանից եմ հուզվում, չեմ ուզում հուզմունքս ցույց տալ, բայց չեմ էլ կարողանում ինձ զսպել…»:

Ի վերջո, մեծ դժվարությամբ ու կակազելով՝ ամբաստանյալն ասաց, որ երկու զավակ ունի: Փոքրը՝ անչափահասը, ավագ դպրոցի աշակերտ է, իսկ մեծ որդին պարտադիր զինծառայության մեջ է, գտնվում է սահմանամերձ շրջանում, գնում է մարտական հերթապահությունների: Ահա զինծառայող որդու համար էր անհանգստանում խուլիգանության հոդվածով դատապարտված հայրը: Նա ասաց, թե զինվոր որդին չգիտի իր արարքի մասին, չգիտի, որ հայրը դատապարտվել է: Բայց եթե իրեն ազատազրկեն, տղան կիմանա, հայտնի չէ, թե ինչ ապրումներ կունենա:

«Ինձ ինչ պատիժ էլ տաք՝ ես կընդունեմ: Ես պատժից չեմ վախենում, պատրաստ եմ պատիժ կրել: Սակայն որդուս համար եմ անհանգստանում, նրա հոգեկան հավասարակշռության համար»:
Արսենն ասաց, թե որդին արտահայտվող չէ, ամեն բան «ներս գցող է», ինքնամփոփ, ոչ մեկի հետ չի խոսի, իր ապրումները չի ասի, դա անհանգստացնում է ծնողներին:

Արսեն Մատինյանը պնդեց իր շահերի պաշտպանի բերած բողոքը՝ իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել կամ իրեն դատապարտել տուգանքի, ցանկացած պատժի, միայն՝ ոչ ազատազրկման… հանուն իր զինվոր զավակի…

«Հանրային աշխատանքներ կկատարե՞ք, ձեր քաղաքում փողոցները, ասենք, կմաքրե՞ք»,- հարցրեց դատավոր Ս. Համբարձումյանը:

«Ամեն բան էլ կանեմ, ցանկացած գործ, ես պատրաստ եմ…»,- պատրաստակամ պատասխանեց բարձրագույն կրթություն և ինժեների մասնագիտություն ունեցող Արսենը:

Նա հայտնեց, որ մանկուց կակազում է, բայց երբ հուզվում է, ինչպես ներկա պահին, կակազելը ավելի է շատանում: Իսկ արցունքների համար Արսենն ավելի շատ էր վատ զգում, բայց իրեն զսպել չէր կարողանում…

Վերաքննիչ քրեական դատարանը Մ. Պետրոսյան, Ա. Պետրոսյան, Ս. Համբարձումյան կազմով որոշեց բավարարել մեղադրողի բողոքը, մասնակիորեն բավարարել նաև պաշտպանի բողոքը:
Ըստ «դիվանագիտական» այս որոշման՝ դատավճիռը պատժի մասով փոփոխվեց: Արսեն Մատինյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց, ու սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Որոշման եզրափակիչ մասի ընթերցումից ոչինչ չհասկացած Արսենը «մեկ տարի ազատազրկումը» լսելուց հետո քիչ էր մնում իրեն բոլորովին կորցներ:

Հետո, երբ նրան բացատրվեց որոշման իմաստը, ասաց, թե դատարանը կարող էր իր նկատմամբ ոչ թե 1, այլ 5 տարի փորձաշրջան էլ նշանակել: Ինքն արդեն երբեք հանցավոր արարք չի գործելու: Ինքն էն մարդը չի…

Դատապարտվող շատ կանայք Արսենի ապրումների կեսն էլ չեն ունենում՝ իրենց երեխաների վիճակի համար անհանգստանալով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում