Պենտագոնի հովանու ներքո գործող միջազգային համագործակցության գործակալությունն ԱՄՆ-ի կոնգրեսին հայտնել է, որ Սեուլին վաճառվելու է Global Hawk » «բլոկ 30» մոդելի չորս ռազմական ինքնաթիռ՝ 1,2 մլրդ դոլար արժողությամբ, հաղորդում է Ռենհապը։
Անօդաչու ինքնաթիռներ վաճառելուց բացի՝ Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում, ԱՄՆ-ը Հարավային Կորեային կտրամադրի նաև պահեստամասեր և կաջակցի անձնակազմին սովորեցնելու հարցում։
Զինտեխնիկան կմտակարարավի 2015-ին։ ԱՄՆ-ը հանձն է առել, որ Կորեական թերակղզում ռազմական ընդհարումներ առաջանալու դեպքում, Սեուլին իրավունք կտա՝ իր զորքերին օպերատիվ կառավարելու։
Ըստ Ռենհապ գործակալության՝ Սեուլը վաղուց պետք է ստանար այդ անօդաչուներին, որոնք արտադրված են Northrop Grumman-ի կողմից։
Global Hawk անօդաչուները թվային էլեկտրաօպտիկական խցիկի միջոցով կարողանում են 20 կմ բարձությունից նկատել 30 սմ-անոց առարկաները։
ԱՄՆ-ը մտադիր չի եղել վաճառել այս ռազմատեխնիկաները, սակայն վերանայել է իր որոշումը՝ կապված Պենտագոնի բյուջետային կրճատումների հետ։
Որոշ փորձագետների կարծիքով՝ Global Hawk «բլոկ 30» մոդելի անօդաչուները, չնայած բարձր գնին, բավականին զիջում են հին U-2 մոդելի ինքնաթիռներին։ ԱՄՆ-ը մտադիր է արտադրել Global Hawk «բլոկ 40» մոդելի ավելի ժամանակակից անօդաչուներ։











































