Ինքնաթիռը, որը պատկանել է Իրանի ոստիկանությանը, երկրի հարավարևելյան Զահեդան քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ:
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Թեթևշարժիչային Turbo Commander ինքնաթիռը դուրս էր եկել Թերհանից և ուղևորվել ոստիկանների վրա հարձակման դեպքի վայր:
Ինքնաթիռում եղել են 4 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, ներառյալ՝ ոստիկանության քննչական վարչության ղեկավարը:
Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի վթարի վայրը: Աղետի պատճառները պարզվում են:






































