ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համատեղ կմոդելավորեն երկու բանկերի սնանկացումը: Արարողությունը, որը կանցկացվի հոկտեմբերի 13-ին, պետք է պարզի, թե որքանով են երկու երկրները նախապատրաստված ֆինանսական ճգնաժամի հետևանքներին՝ հաղորդում է DW-ն:
Փորձի ընթացքում ծրագրվում է «սնանկացնել» Բրիտանիայում մասնաճյուղ ունեցող ամերիկյան բանկը, այնուհետև ԱՄՆ-ում մասնաճյուղ ունեցող բրիտանական ֆինանսական հաստատությունը:
Արարողությանը կմասնակցեն ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն և Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը:
Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի խոսքերով՝ երկրները ցանկանում են համոզվել, որ ֆինանսական խոշոր հաստատությունների փրկությունը հնարավոր է առանց հարկատուների մասնակցության:








































