Եվրոպական հազարավոր քաղաքներում այսօր անցկացվել են ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի: Այս մասին գրում է Zeit պարբերականը:
Նշվում է, որ ավելի վաղ ոչ մի իրադարձություն չէր առաջացրել եվրոպական հասարակության նման զանգվածային արձագանք: Գերմանիայի քաղաքներից մեկում բնակիչները քաղաքով տարել են ինքնաշեն տրոյական ձի, որը խորհրդանշում է համաձայնագրի ստորագրումից բխող վտանգը:
Եվրոպացիները մտահոգվում են, որ համաձայնագիրը բացասաբար կազդի սննդամթերքների և անվտանգության ապրանքների ստանդարտների վրա, ինչպես նաև հնարավոր կդարձնի կոմունալ ծառայությունների սեփականաշնորհումը:










































