Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երեկ քննարկել է հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հարցը:
Որոշվել է այդ ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունը: Կուսակցությունը նպատակահարմար է համարել նախագահական ընտրություններին մասնակցելը՝ արմատական ժողովրդավարական վերափոխումներին հասնելու նպատակով:
2003 թ. Իսա Ղամբարն արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն տանուլ է տվել գործող նախագահ Իլհամ Ալիևին:







































