ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պյեր Անդրեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 14-18-ը կայցելեն տարածաշրջան։ Այս մասին շաբաթ Trend-ին հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը։
Այցի ընթացքում համանախագահները կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների փարիզյան հանդիպման նախապատրաստման հարցը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը»,- ասվում է դեսպանատան մամլո ծառայության հաղորդագրությունում։







































