Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Ս.Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Վ. Բ.-ը և 1974 թ. ծնված Ս. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Բժիշկները Վ .Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ-ինը՝ կայուն ծանր:








































