Մարոկոյի ղեկավարությունն առաջարկել է հետաձգել Աֆրիկայի գավաթի 2015 թվականի խաղարկությունը` Էբոլա վիրուսի պատճառով: Այդ մասին հայտնում է AFP-ը:
Ֆուտբոլի Աֆրիկյան կոնֆեդերացիան այդ կապակցությամբ վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ: Նշենք, որ մրցաշարը մեկնարկելու էր հունվարի 17-ին և ավարտվելու փետրվարի 8-ին:
Ավելի վաղ կոնֆեդերացիան արգելել էր խաղերի անցկացումը Լիբերիայում, Սիերա-Լեոնեում և Գվինեայում` վիրուսի տարածման պատճառով:








































