Մասնակցելով Պերուի ընտրանու դեմ հանդիպմանը, կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն ռեկորդ է սահմանել` ազգային թիմում անցկացրած խաղերի քանակով:
Պերուի ընտրանու դեմ խաղից հետո Բրավոն իր ակտիվում գրանցեց 85 հանդիպում և մեկ խաղով գերազանցեց Լիոնել Սանչեսի ռեկորդը, ով Չիլիի ընտրանու կազմում հանդես է եկել 1955-1968 թվականներին:
Նշենք, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսն այդ ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը` իր ակտիվում 74 հանդիպում գրանցելով Չիլիի հավաքականի կազմում:







































