Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Իր շնորհավորական ուղերձում Իվանիշվիլին նշել է, որ երկու երկրներին կապում են պատմական հանգույցներ, և որ նրանց հարաբերությունները հենված են բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա: Իվանիշվիլին Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Վրաստան:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին վաղը մեկնելու է Ադրբեջան:











































