Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.54 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 403.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 402 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29-ով և արժի 403.90 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 404-406 դրամով, գնում՝ 400-402 դրամով:








































