Հռոմեական կաթոլիկ եկեղեցին համացանցում տեղադրել է իրեն պատկանող կերպարվեստի գործերի կատալոգը: Այս մասին հաղորդում է The Art Newspaper-ը:
Մշակութային ժառանգության օբյեկտների որոնման էլեկտրոնային համակարգի ստեղծման նախագծերի վրա աշխատանքը տևել է 16 տարի, սակայն համակարգը դեռ հեռու է կատարելությունից:
Կատալոգում հաշվվում է 3.5 մլն օբյեկտ, սակայն իրերը, որոնք պահպանվում են որոշ թեմերի, օրինակ` Ֆլորենցիայի և Նեապոլի եկեղեցիներում, դեռ պետք է ներառել որոնողական համակարգ: Կատալոգը եկեղեցու և պետության համատեղ նախագիծն է, որի համար ավելի քան 50 մլն եվրո է հատկացվել:
Համացանցից օգտվողները կարող են որոնում իրականացնել մի քանի կատեգորիաներով՝ նկարչի անուն, ստեղծագործության անվանում, թեմատիկա և ստեղծման ժամանակաշրջան: Կատալոգում ներառվել են ոչ միայն նկարներ ու քանդակներ, այլև խորանի սրբապատկերներ և այլ իրեր, որոնք պահվում են 216 թեմերի մոտ 64 հազար իտալական եկեղեցիներում:











































