Կոլորադո նահանգի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում ձևավորված շտաբը, որը հետևում է երկրագնդով մեկ Սանտա Կլաուսի սուրբծննդյան շրջագայությանը, հեքիաթային հրաշագործի մասին ռեկորդային թվով հեռախոսազանգերի է պատասխանել՝ տոնական ավանդույթի ավելի քան կեսդարյա պատմության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti -ն՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը:
Երկուշաբթի օրվանից Peterson բազայի սուրբծննդյան թեժ գծերի հեռախոսները անդադար զանգեր են ստացել մեծերից ու փոքրերից՝ հերոսի անձին վերաբերող տարաբնույթ հարցերով:
Հարյուրավոր կամավոր օպերատորներ, այդ թվում` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, պատասխանել են 111 հազար զանգի: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011-ին, երբ ստացվել էր 107 հազար զանգ՝ 220 երկրից:










































