Ելենելով շուկայական կապիտալիզացիայի տվյալներից` Vestifinance.ru կայքը ներկայացնում է աշխարհի ամենախոշոր բանկերը:

10. Commonwealth Bank of Australia-ի շուկայական կապիտալիզացիան 131.53 մլրդ դոլար է: Բանկը հիմնադրվել է 1911-ին:

9. 1912-ին հիմնադրված Bank of China-ի շուկայական կապիտալիզացիան 11.92 մլրդ դոլար է:

8. Չինաստանի գյուղատնտեսական բանկը, ըստ սումարային ակտիվների, երկրի ամենախոշոր վարկատուն է: Կապիտալիզացիան 126.41 մլրդ դոլար է:

7. Այս ցուցակում ԱՄՆ երկրորդ խոշոր`Citigroup բանկի շուկայական կապիտալիզացիան 144.63 մլրդ դոլար է: Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում` Մանհեթենում:

6. China Construction Bank-ի շուկայական կապիտալիզացիան 160.83 մլրդ դոլար է:

5. Bank of America-ն ԱՄՆ խոշորագույն բանկն է ըստ ակտիվների: Այն նաև երկրում միայն ըստ շահույթների 21-րդ կորպորացիան է: Շուկայական կապիտալիզացիան 181.77 մլրդ դոլար է:

4. HSBC Holdings-ի շուկայական կապիտալիզացիան 191.43 մլրդ դոլար է:

3. Չինաստանի Առևտրաարդյունաբերական բանկի շուկայական կապիտալիզացիան 196.21 մլրդ դոլար է:

2. JPMorgan Chase-ի շուկայական կապիտալիզացիան 229.90 մլրդ դոլար է:

1. Ըստ ակտիվների արժեքի` Wells Fargo բանկը չորրորդն է ԱՄՆ-ում: Դրա շուկայական կապիտալիզացիան 261.72 մլրդ դոլար է:












































