«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի ցանկանում քննարկել այն ֆուտբոլիստների ճակատագիրը, ովքեր «ռոսոներիներ»-ի կազմում չեն խաղում: Ալեգրին, սակայն, վստահ է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին դեռևս ձևավորված չէ որպես խաղացող, ինչի պատասխանատվությունն ընկած է հենց Բալոտելիի ուսերին:
«Չգիտեմ` մարզելո՞ւ եմ արդյոք Բալոտելիին: Չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ նա «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ է: Գիտեմ միայն, որ Մարիոն կարևոր ֆուտբոլիստ է: Նա պետք է անպայման թռիչք կատարի:
Դեռևս չենք կողմնորոշվել, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նախ և առաջ պետք է լուծել Պատոյի և Ռոբինյոյի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Ալեգրին:








































