Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են զինվորական բժշկության հիմնախնդիրները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները քննարկմանը, նոր լուծումների նախանշմանն ու կուտակած փորձի փոխանակմանը նվիրված գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ներկաներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը կնպաստի Հայաստանի ռազմական բժշկության համակարգի արդյունավետ զարգացմանը, որի շարունակական արդիականացումը մեր երկրի պաշտպանական բարեփոխումների առաջնայնություններից է: «Ռազմական բժշկության ոլորտը մշտապես գտնվում է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման համար մենք համագործակցում ենք դաշնակից և գործընկեր երկրների հետ: Մեզ օժանդակում է նաև Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիան: Մեր նպատակն է ստեղծել լիարժեք ու որակյալ, բժշկական նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ծառայություն»,ժնշել է պաշտպանության նախարարը:

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կայացման ու զարգացման, խաղաղ պայմաններում բանակային առողջապահության, ՌԴ, Գերմանիայի և Հունաստանի զինված ուժերի բժշկական ծառայությունների, ԱՄՆ-ում հոսպիտալային բուժման, դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների ժամանակ բուժապահովման կազմակերպման, հրազենային վնասվածքաբանության և այլ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներով ելույթներ են ունեցել ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուներ, արտերկրից ժամանած հյուրեր:

Գիտաժողովի գործնական փուլում հոկտեմբերի 11-ին կանցկացվի ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ներգրավմամբ` «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում