Հայտնի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ չի առաջադրվի Սենատի ընտրություններին: Այս մասին փոխանցում է Huffington Post-ը:
«Ես սիրում եմ Մասաչուսեթսն ու մեր քաղաքական գործընթացը, սակայն որպես սենատոր չեմ առաջադրվի»: Նա խոստացել է շարունակել աշխատանքը Eastern Congo Initiative-ի հետ (2010 թվականին հիմնադրվել է Աֆլեքի կողմից) և պայքարել ԱՄՆ-ում աղքատության ու սովի դեմ:
Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ հայտնի ռեժիսորն ու դերասանը մտադիր է փոխարինել Ջոն Քերիին, որին Օբաման առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում: