Իսրայել է ժամանել հրեաների խումբ, որոնք ապրել են Հնդկաստանում և բիբլիական ժամանակների անհետացած ցեղ են համարվում,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի գլխավոր ռաբբին 2005-ին Բնեյ-Մենաշե ցեղը ճանաչել է ասորիների ներխուժման ժամանակ՝ մ. թ. ա. VIII դարում, արտաքսված ցեղերից մեկը։
Թել Ավիվ են ժամանել ցեղի առաջին 50 ներկայացուցիչները, 7 000-ը ևս Հնդկաստանից վերաբնակվելու թույլտվություն են ստացել:









































