Համաձայն արևմտյան լրատվամիջոցների տվյալների՝ օրերս Դեմի Մուրը դուստրերի՝ Ռումերի ու Տալուլայի հետ այցելել է Էշթոն Քաթչերի ու Միլա Կունիսի օրհնության արարողությանը, որն անցկացվել է կաբալայի ավանդույթներով, հայտնում է spletnik.ru-ն:
Աղբյուրի համաձայն՝ Դեմի Մուրը անկեղծորեն շնորհավորել է զույգին աղջիկ ունենալու կապակցությամբ և անգամ Ուայաթ Իզաբել Քաթչերին պահել է արարողության ժամանակ:
Էշթոն Քաթչերի նախկին կինը երիտասարդ ծնողներին նվիրել է շրջանակ ու քաշմիրե ծածկոց՝ երեխայի անվան տառերով:











































