Ճապոնիայի մի շարք շրջաններում գրանցվել են ռեկորդային ցրտեր: Տեղի իշխանությունները զգուշացրել են ձնաբքերի ու փոթորիկների վտանգի մասին` հայտնում է ITAR-TASS-ը:
Ֆուրանո քաղաքում՝ Հոկայդո հյուսիսային կղզում, այսօր ջերմաչափը ցույց է տվել -28,4 աստիճան (ըստ Ցելսիուսի սանդղակի), ինչը ամենացածր ցուցանիշն է դիտումների ողջ ընթացքում:
Ռեկորդ է սահմանվել նաև Յորիի քաղաքում (Սայտամա պրեֆեկտուրա)՝ Տոկիոյից հյուսիս: Սնդիկի սյունը իջել է՝ հասնելով այդ շրջանում ամենացածր ջերմաստիճանին՝ -8,2:
Սպասվում է, որ մոտակա օրերին Հոնսյու կղզում կտեղա մինչև 80 սմ ձյուն:
Այնտեղ սպասվում է ուժեղ քամի, որի արագությունը կարող է գերազանցել 30մ/վ-ն:









































