Լոնդոնի Հոլոուվեյ Ռոուդ փողոցում 25-ամյա տղամարդը սամուրայի սրով զինված հարձակվել է պատահական անցորդի վրա, ինչի հետևանքով կինը խորը վերքեր է ստացել ոտքերին, ձեռքերին ու դեմքին: Ներկայում նա հիվանդանոցում է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում` հաղորդում է Sky News-ը:
«Սամուրային» կանգնեցրել է միայն մոտակայքում հսկողություն իրականացնող ոստիկանության սերժանտը, ընդ որում` նա դա կարողացել է անել բացարձակ անզեն:
Տղամարդու պայուսակում հայտնաբերվել են մարտական դանակներ, արբալետ և հակագազ: Նրա արարքի դրդապատճառը հայտնի չէ:
Սամուրայի սրի վաճառքը Մեծ Բրիտանիայում արգելված է 2007-ից: Այն վաճառելու արգելքի պատճառը դրանցով կատարված սպանությունների մեծ թիվն էր:









































