«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի իր դիմումը գրել է, ոչ թե օրերս, ինչպես պնդում են լրատվամիջոցները, այլ երկու շաբաթ առաջ:
Ավելի ստույգ, երբ կառավարությունը կայացրեց «դարակազմիկ» որոշումն ու Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակեց»:
Ասում են՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած արտառոց այդ քայլի հաջորդ օրն իսկ մարզպետների անմիջական «շեֆը» հավաքել է իրերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` PAN Photo-ի








































